ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը. փաստաբանը հրաժարվել է պաշտպանել․ ԶԼՄ
Բաքվում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրանց փոխանցմամբ, փաստաբան Նաթիգ Բեյբալաևն առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է պաշտպանել Վագիֆ Խաչատրյանին։ Այժմ նրա իրավունքները պաշտպանելու է Ռադմիլա Աբիլովան։
Հրապարակված կադրերում երևում է նաև, որ Վագիֆ Խաչատրյանին մոտենում է մի տղամարդ և ինչպես գրում են ադրբաեջանական կայքերը, հարցնում է. «ճանաչեցի՞ր ինձ»:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 13-ին՝ առաջին դատական նիստի ժամանակ, դատարանը անխափան է թողնել Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը(3 ամիս կալանավորում)։
Հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել էին վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանից հայտնել էին, որ Խաչատրյանը «գտնվում էր միջազգային հետախուզման մեջ»։ Բաքվում նրան մեղադրում են «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ», իբր հանցագործությունը կատարվել է 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակավոր կացարանում բնակվելու համար ամսական 40 000 դրամ կտրամադրվի արցախցիներին
ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մա...
ՏԵԱՆՅՈՒԹ․ «Ես այնտեղ չեմ եղել»․ մանրամասներ Խաչատրյանի գործով շինծու դատավարությունից
Բաքվում շարունակվում է ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է․ ԶԼՄ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք կսահմանվի
ԱԺ-ն քննարկում է օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք սահմանելու մասին օրենսդրական նոր նախագիծ։ «Ո...