Գևորգ Ալթունյանը կալանավորվել է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՊՆ լրատվական վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանը կալանավորվել է։ Նրա պաշտպան Գոռ Սողոյանը ասել է․
«Առաջին ատյանի դատարանը տնային կալանք և գրավ կիրառեց, դատախազությունը բողոքարկեց, վերաքննիչը բեկանեց։ Քննչականն ի սկզբանե դիմել էր կալանավորման միջնորդությամբ, սակայն դատարանը տնային կալանք և գրավ էր կիրառել»։
Բողոքարկելո՞ւ են վերաքննիչի որոշումը։
«Պետք է քննարկենք, այս պահի դրությամբ` ոչ, բողոքարկված չէ»։
Ալթունյանի մասնակցությամբ ի՞նչ քննչական-դատավարական գործողություններ են իրականացվել։
«Մենք ենք միջնորդել, հարցաքննվել է, շատ ծավալուն ցուցմունք է տվել, և էլի գործողություններ ենք միջնորդել, որ կատարեն, որովհետև այն, ինչ իրեն առաջադրված է, որևէ կապ չունի իրականության հետ»,- ասել է Սողոյանը։
Նշենք, որ Ալթունյանն ու ևս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են «ՊՆ գնումների գործընթացի արդյունքում փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում»:
Նմանատիպ հոդվածներ
Քննչական կոմիտեն զգուշացնում է․ վարչապետի ձայնով և պատկերով տեսանյութ է տարածվում, որը խաբերություն է
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․«Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալակա...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ֆեյսբուքյան էջը, որը վարչապետի անունից կեղծ հայտարարություններ է անում, կառավարվում է այլ երկրներից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձներից մեկն օգտագործում են՝ Ֆեյսբուքում կեղծ գովազդային արշավ կազմակերպելու նպատակով...
Սնուփ Դոգը փողն ստացել է ամբողջությամբ, բայց կգա ու «անվճար» կերգի, երբ ազատ լինի․ «Հրապարակ»
«Երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սնուփ Դոգը կգա, հետաձ...
Արցախում ծառայածներին հրահանգել են այրել իրենց զինվորական գրքույկները. «Ժողովուրդ»
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Արցախի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խ...