ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ֆեյսբուքյան էջը, որը վարչապետի անունից կեղծ հայտարարություններ է անում, կառավարվում է այլ երկրներից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձներից մեկն օգտագործում են՝ Ֆեյսբուքում կեղծ գովազդային արշավ կազմակերպելու նպատակով: Այս մասին հայտնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:
«Նիկոլ Փաշինյանի խոսքը կեղծել են տեխնիկական միջոցների գործադրմամբ։
Նշված կեղծ տեսանյութում հնչող բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։
Վարչապետի կողմից նման հայտարարություն չի եղել:
Ֆեյսբուքյան էջը, որ տեղադրել է տեսանյութը, կառավարվում է Վիետնամից, Բանգլադեշից, Ֆիլիպիններից ու Վենեսուելայից։
Այս ինֆորմացիան երևում է էջի վերաբերյալ Ֆեյսբուքի տված թափանցիկության մասին բաժնից։
Հորդորում ենք այդ տեսանյութին կից հղումներով որևէ բանկային, անձնական տվյալներ չփոխանցել, այլապես հնարավոր է կրեք ֆինանսական կորուստներ կամ կորցնել հասանելիությունը ձեր օգտահաշիվներին»։
Նմանատիպ հոդվածներ
Քննչական կոմիտեն զգուշացնում է․ վարչապետի ձայնով և պատկերով տեսանյութ է տարածվում, որը խաբերություն է
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․«Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալակա...
Ոստիկանների կողմից ծեծված 16-ամյա իրանուհին մահացել է
Իրանում 16-ամյա Արմիտա Գերավանդը մահացել է բարոյականության ոստիկանների կողմից հիջաբ չկրելու պատճառով ծեծի ենթարկվելուց հ...
Հայտնի է, թե ով է 18 համարի ավտոբուսի վրա կրակած անձը
Հայտնաբերվել է Երևանում` Արզումանյան փողոցում, օդաճնշիչ զենքից 18 համարի ավտոբուսի ուղղությամբ կրակած անձը։ Shamshy...
Իսկապես ափսոսում եմ ձեր քրտինքով աշխատած գումարները․ Սամվել Մարտիրոսյան
ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․«Հայրենակիցներ, իսկապես ափսոսում եմ ձեր քրտինքով աշխատած...