Արցախում ծառայածներին հրահանգել են այրել իրենց զինվորական գրքույկները. «Ժողովուրդ»
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Արցախի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք:
Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, որից հետո Արցախից ՀՀ տեղափոխվեցին բռնի տեղահանված քաղաքացիներ:
Տեղափոխումը տեղի է ունեցել ճնշումների ազդեցության տակ: Քիչ չեն համացանցում հայտնված այն հոլովակները, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունները զենքի սպառնալիքով ստիպում էին արցախահայությանը անել այս կամ այն գործողությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իրեն հասած տեղեկություններով՝ Արցախի իշխանությունները հրահանգել են՝ սահմանն անցնելուց առաջ բոլոր նրանք, որոնք ծառայել են Պաշտպանության բանակում, այրեն զինվորական գրքույկները հնարավոր տհաճություններից խուսափելու համար։ Մասնավորապես, նրանց ասվել է, որ եթե Հակարիի կամրջի մոտ տեսնեն զինվորականի, կգերեվարեն, ու ստիպված Արցախի նախկին եւ ներկա զինծառայողները մասսայաբար վառել են իրենց զինվորական գրքույկները:
Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են բազմաթիվ արցախահայեր, ուղղակի անվտանգությունից ելնելով՝ անունները չենք հրապարակում:
Նմանատիպ հոդվածներ
Քննչական կոմիտեն զգուշացնում է․ վարչապետի ձայնով և պատկերով տեսանյութ է տարածվում, որը խաբերություն է
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․«Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալակա...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ֆեյսբուքյան էջը, որը վարչապետի անունից կեղծ հայտարարություններ է անում, կառավարվում է այլ երկրներից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձներից մեկն օգտագործում են՝ Ֆեյսբուքում կեղծ գովազդային արշավ կազմակերպելու նպատակով...
Գևորգ Ալթունյանը կալանավորվել է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊՆ լրատվական վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանը կալանավորվել է։ Նրա պաշտպա...
Սնուփ Դոգը փողն ստացել է ամբողջությամբ, բայց կգա ու «անվճար» կերգի, երբ ազատ լինի․ «Հրապարակ»
«Երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սնուփ Դոգը կգա, հետաձ...