Էրդողանը կոչ է արել դադարեցնել «աննախադեպ դաժանությունները» Գազայում և մեղադրել Իսրայելին հիվանդանոցի վրա ավիահարվածի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Գազայի հիվանդանոցի վրա հարձակման մեջ։
Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից հետո Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը դադարեցնել «աննախադեպ դաժանությունը» պաղեստինյան անկլավում։
«Ես կոչ եմ անում ողջ մարդկությանը քայլեր ձեռնարկել Գազայում այս աննախադեպ դաժանությունը դադարեցնելու համար, որը պատմության մեջ օրինակներ չունի», - ասվում է X սոցիալական ցանցում Էրդողանի հայտարարության մեջ:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը ավիահարվածի համար մեղադրել է իսրայելական բանակին։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է AP–ն, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ Իսրայելը ստուգում է հիվանդանոցին հարվածելու մասին հաղորդումները: Հագարին հավելել է, որ չգիտի՝ արդյոք հիվանդանոցում պայթյունը տեղի է ունեցել իսրայելական բանակի հարվածից, թե ոչ:
Նմանատիպ հոդվածներ
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...