Թուրքիան պետք է ընտրի՝ լինել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ, թե՞ ՌԴ-ի, Իրանի, ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի․ Եվրահանձնաժողով
Թուրքիան պետք է ընտրություն կատարի՝ լինել Եվրամիության, ՆԱՏՕ-ի և նրանց արժեքների թե՞ Ռուսաստանի, Իրանի, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և լիբանանյան «Հեզբոլլահ» շիա խմբավորման կողմում: Այս կարծիքն է հայտնել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սքինասը Բրյուսելում կայացած Արևելյան Միջերկրականի և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրորդ խորհրդաժողովում։
«Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի մեկնարկած ահաբեկչական հարձակման․․․ առաջին իսկ պահից ԵՄ անդամ բոլոր 27 երկրները միաձայն ճանաչեցին Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, դատապարտեցին ահաբեկչական հարձակումը և ի լուր ամենքի հայտարարեցին, որ ահաբեկչությունն արդարացում չունի։ Թուրքիան պետք է ընտրի, թե պատմության ո՛ր կողմում է ցանկանում լինել. մեզ հետ՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի, մեր արժեքների, Արևմուտքի բարքերի, թե՞ Մոսկվայի, Թեհրանի, ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի հետ», - հայտարարել է Սքինասը՝ հավելելով, որ «պատասխանը պետք է լինի միանգամայն պարզ»: Վերջինիս խոսքերն է մեջբերում Naftemporiki թերթը
Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ Թուրքիան առանցքային գործընկեր է Եվրոպայում և Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում կայունության համար այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ներգաղթը և առևտուրը։ Սքինասը նաև քննադատել է Անկարային՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմասնակցելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է...
Տրամաբանական կլինի, եթե ՌԴ-ն ընտրեն որպես կարգավորման հարթակ․ Պեսկով
Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը որպես կարգավորման հարթակ ընտրեն Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին հայտար...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...