Թուրքիան մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա
Թուրքիայի Կարմիր մահիկը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության և Աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման վարչության համագործակցությամբ ռազմական ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազա։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ սննդի ծանրոցները և առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնված ինքնաթիռը վայրեջք է կատարել Եգիպտոսում, որտեղից էլ կուղարկվի Գազա։
Եգիպտոսում այսօր սպասվում է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հանդիպումը։ Հանդիպան ընթացքում կողմերը կքննարկեն պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է...
Տրամաբանական կլինի, եթե ՌԴ-ն ընտրեն որպես կարգավորման հարթակ․ Պեսկով
Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը որպես կարգավորման հարթակ ընտրեն Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին հայտար...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...