ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսլամական աշխարհում Պաղեստինին աջակցող ցույցեր են տեղի ունենում
Իսլամական աշխարհում Պաղեստինին աջակցող ցույցեր են տեղի ունենում: Դրանց մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ՝ Իրանում, Իրաքում, Հորդանանում, Թունիսում և այլ երկրներում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները միավորել են թե՛ սուննիներին, թե՛ շիաներին։ Հնչում են պաղեստինամետ կարգախոսներ, հավաքվածները Իսրայելին մեղադրում են ցեղասպանության համար:
Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրվել է։ ՀԱՄԱՍ-ն իր հարձակումը համարում է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի գործողությունների պատասխանը։ Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսել է հարվածներ հասցնել դրան, ինչպես նաև Լիբանանի և Սիրիայի որոշ տարածքներին։ Բախումներ են տեղի ունենում նաև Արևմտյան ափին։ Պաղեստինյան կողմից զոհվել է ավելի քան 1,5 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 7,2 հազարը, իսրայելական կողմից՝ մինչև 1,5 հազար մարդ, վիրավորվել՝ 4 հազարը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է․ ԶԼՄ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակավոր կացարանում բնակվելու համար ամսական 40 000 դրամ կտրամադրվի արցախցիներին
ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանել ու սկսել են քանդել տները․ ի՞նչ է կատարվում Սիլիկյան թաղամասում
Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանեք ու սկսել են քանդել տները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Լիլիթ...
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ. Բեգլարյան
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր ե...