Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանել ու սկսել են քանդել տները․ ի՞նչ է կատարվում Սիլիկյան թաղամասում

Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանեք ու սկսել են քանդել տները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Լիլիթ Բարսեղյանը՝ կից տեսանյութերով ու լուսանկարներով։ «Երևանի քաղաքապետարան…

Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանեք ու սկսել են քանդել տները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Լիլիթ Բարսեղյանը՝ կից տեսանյութերով ու լուսանկարներով։

 

«Երևանի քաղաքապետարան, կպարզաբանե՞ք: Սիլիկյան թաղամասում ա սա, առավոտ եկել են, մարդկաց ասել տան արժեքավոր իրերը հանեք ու սկսել են քանդել տները»,- գրել է նա:


Լրագրողի խոսքով, վաղեմության ժամկետի հարց կա, կան տներ, որ 10 տարվա պատմություն ունեն, կանոնավոր կոմունալ վճարումներ են արվել և այլն։

 

«Իրավունք ունի՞ քաղաքապետարանը գալ ու միանգամից անցնել գործի»,-գրում է Լիլիթ Բարսեղյանը՝ հավելելով․ «Ֆոտոները հենց նոր ուղարկեցին, հիմա մարդիկ չեն կարողանում կանգնեցնել քանդելու ընթացքը…»։

 

Նշենք, որ Auroranews-ը փորձում է մանրամասներ ճշտել և պարզաբանում ստանալ քաղաքապետարանից։ 

 

[b6379970ce2fcb0936fd2f1fcbb1fa0e.jpg]

[30982f83a4bafbd4cda65015bdaf7b23.jpg]

[b5cd2916c09eedc20cdf3546e3ae33e7.jpg]

[f953c6f09b869ad3806f4df402abeae1.jpg]

[0d68ddc17341c680cc45d06189cd5038.jpg]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250