ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք․ Ավինյանը՝ ՀՀ կադաստրի վկայականի մասին
Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից կադաստրի թուղթ էր ուզում, արդյո՞ք իր մտքով անցել է, օրինակ, ցույց տալ Երևանի քաղաքապետարանի բակում 2800-ամյա սեպագիր արձանագրությունը, որն արդեն մեր ոչ թե կադաստրի թուղթն է, այլ կադաստրի քարը։
«Ես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր պրոցես, բանակցություն, նամանավանդ, եթե խոսքը գնում է խաղաղ բանակցությունների մասին, շատ նրբություններ ունի, որոնք ունեն և՛ իրավական հիմք, և՛ քաղաքական հիմք։ Նաև պետք է հաշվի նստել այն իրողություների հետ, որում ապրում ես, պետք է հաշվի նստել այն տարածաշրջանի հետ, որտեղ որ ապրում ես, հաշվի նստել երկրի ներսում տնտեսական, ռազմական ամրության հետ։
Եվ հաշվի առնելով այդ բոլոր նրբությունները ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,-պատասխանեց Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է...
Տրամաբանական կլինի, եթե ՌԴ-ն ընտրեն որպես կարգավորման հարթակ․ Պեսկով
Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը որպես կարգավորման հարթակ ընտրեն Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին հայտար...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...