ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ պաշտպանության նախարարն Իսրայելում է
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Իսրայել։ Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և Իսրայելի այլ պաշտոնյաների հետ։
Օսթինի այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մեկնել էր Իսրայել: Նա նույնպես հանդիպել է Նեթանյահուի և Իսրայելի պաշտոնյաների հետ։
Պենտագոնը վերջին օրերին Իսրայելին աջակցելու համար մի շարք քայլեր է ձեռնարկել՝ տեղակայելով ավիակիր հարվածային խումբ՝ Արևելյան Միջերկրական ծովում և լրացուցիչ կործանիչների էսկադրիլիա՝ Մերձավոր Արևելքում: Պաշտպանության նախարարությունը Թել Ավիվ է ուղարկում նաև ռազմամթերք և «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության կալանիչներ։
Նշենք, որ ԱՄՆ - ից ռազմական օգնությամբ երկրորդ ինքնաթիռն այսօր կժամանի Իսրայել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը` Հայաստան այցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անդրադառնալո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանը երդվեց` ստանձնելով քաղաքապետի լիազորությունները
Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ուզում ենք, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում. Փաշինյան
Մեր քաղաքականությունն է, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում։ Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց...