Պեսկովը մեկնաբանել է ԱՊՀ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ, Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը։
«Նիկոլ Փաշինյանը ունի իր պատճառները, և մենք հարգում ենք դա, սա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք մեր շփումները, մենք շարունակում ենք մեր երկխոսությունը, Հայաստանը եղել է և կլինի մեր դաշնակիցը, մեր հարևանը, երկիրը, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան: Թեկուզ նրա համար, որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում: Եվ դա կարևոր է, որ բոլորը հիշեն»,- ասել է Պեսկովը:
Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայացել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Դրան մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։
Նմանատիպ հոդվածներ
Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է...
Տրամաբանական կլինի, եթե ՌԴ-ն ընտրեն որպես կարգավորման հարթակ․ Պեսկով
Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը որպես կարգավորման հարթակ ընտրեն Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին հայտար...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...