Հեռու են բավարար լինելուց․ Բորելը՝ Չինաստանի և ԵՄ–ի տնտեսական հարաբերությունների մասին
Եվրամիության և Չինաստանի տնտեսական հարաբերությունները հեռու են բավարար լինելուց։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Տնտեսական ճակատում մեր հարաբերություններն այժմ հեռու են բավարար լինելուց։ Չինաստանի համար մենք խոշոր արտահանման շուկա ենք, սակայն այդ հարաբերությունները երկար տարիներ անհավասարակշիռ են եղել, և այդ անհավասարակշռությունը շարունակում է խորանալ», – South China Morning Post թերթի համար իր հեղինակային հոդվածում նշել է Բորելը։
Նրա կարծիքով` այդ անհավասարակշռության աճը զգալիորեն կապված է մշտական դժվարությունների հետ, որոնց բախվում են եվրոպական ընկերությունները չինական շուկա դուրս գալիս։
«Մենք բազմիցս Չինաստանի իշխանությունների հետ բարձրացրել ենք այդ դժվարությունների հարցերը։ Վերջերս Չինաստան եվրոպական ներդրումների կտրուկ անկում է նկատվել։ Չինական շուկային առավել հարմար հասանելիություն չունենալու պարագայում եվրոպական ներդրողները երես են թեքում», – ընդգծել է նա։
Հոկտեմբերի 12-14-ը Բորելն այցով գտնվում է Պեկինում։ Նա հանդիպումներ կունենա ՉԺՀ-ի մի շարք քաղաքական գործիչների հետ, ելույթ կունենա Պեկինի համալսարանում, ինչպես նաև կմասնակցի ԵՄ–Չինաստան ռազմավարական երկխոսության 12-րդ նիստին։
Նմանատիպ հոդվածներ
Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է...
Տրամաբանական կլինի, եթե ՌԴ-ն ընտրեն որպես կարգավորման հարթակ․ Պեսկով
Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը որպես կարգավորման հարթակ ընտրեն Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին հայտար...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...