ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չընդհատե՛ք ինձ, ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջան» եք կոչում․ Ռուբինյանը՝ Ադրբեջանի պատվիրակին
Ադրբեջանական ռեժիմն էթնիկ զտումների համար պետք է պատիժ կրի։ Այս մասին ԵԽԽՎ–ում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտակարգ կարգով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու հստակ մտադրություն ուներ, և նա դա արեց»,– ընդգծեց Ռուբինյանը։
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, ադրբեջանական պատգամավորների ցինիզմը զարմացնում է, քանի որ նրանք պաշտպանում են ավտորիտար, ցեղասպան ռեժիմը։
Ռուբինյանի պնդմամբ` նրանք բռնի տեղահանված հայերին անվանում են Ադրբեջանի քաղաքացի, սակայն կորուստների առնչությամբ կամ թե ինչի կարիք ունեն ԼՂ–ից տեղահանվածները, որևէ խոսք չի եղել։ Ռուբինյանը շեշտեց` եթե հիշենք, որ ադրբեջանցի պատգամավորները պաշտպանում են ադրբեջանական ռեժիմը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։
«Պարոն Յաֆարովին պատասխանելով նշեմ, որ այս մարդիկ այնքան են կորցրել ամոթը, որ անգամ մի քանի շաբաթ առաջ մի ամբողջ բնակչության էթնիկ զտումներից հետո, նրանք եկել են այս կազմակերպություն և Հայաստանն անվանում են «Արևելյան Ադրբեջան»»,– ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով` պետք չէ հանճար լինել հասկանալու այն, որ Բաքվի գործողությունները` 2020 թվականի պատերազմը, վերջին էթնիկ զտումները, Հայաստանից արտատարածքային միջանցքի պահանջը, երկրի սահմանները չճանաչելը, մի բանի մասին են վկայում. Ադրբեջանը միջազգային կարգի և իրավունքի տեսանկյունից վտանգ է ներկայացնում։
«Այդ ռեժիմը պետք է պատժվի, իհարկե, օրենքի օգնությամբ։ Հայաստանը սպասում է միջազգային հանրության և անձնապես ձեզնից յուրաքանչյուրի աջակցությանը։ Սա միայն Հայաստանի մասին չէ, սա միջազգային կարգի և միջազգային իրավունքի մասին է»,– նշեց Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ուզում ենք, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում. Փաշինյան
Մեր քաղաքականությունն է, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում։ Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանը երդվեց` ստանձնելով քաղաքապետի լիազորությունները
Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը` Հայաստան այցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անդրադառնալո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։ ...