ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտվել է թմրամիջոցների լաբարատորիա. կա 5 ձերբակալված
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, լաբորատոր պայմաններում առերևույթ թմրամիջոցներ պատրաստելու դեպք: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Մասնավորապես, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության բժշկական թմրադեղերի անօրինական շրջանառության և տարածման դեմ պայքարի բաժնից հաղորդում է ստացվել՝ խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի հասնող, տարբեր տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պատրաստելու, պահելու և իրացնելու վայրերի վերաբերյալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության կազմակերպման վայրերը, ինչպես նաև՝ խմբի անդամներից հինգի ինքնությունը, որոնցից երկուսը հանդիսանում են ՌԴ, երեքը՝ ՀՀ քաղաքացիներ:
Քննչական բաժնի քննիչների կողմից, օրենքով սահմանված կարգով, մի շարք հասցեներում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերի, ընդհանուր՝ 35 գրամ քաշով բյուրեղանման զանգվածներ, դեղնականաչավուն կանեփանման զանգված` 8 գրամ քաշով, խծուծներ, թվով 9 փաթեթներ` ընդհանուր 17 գրամ քաշով, պարզման ենթակա բնույթի զանգված` 4 գրամ քաշով, ապակե տարա` 51 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգվածներ, ապակյա կաթուցիչ, ապակյա գլանակ և ապակյա ծխամորճ` այրված և մոխրացած հետքերով, 30 պարկերի մեջ աճեցվող կանեփանման բույսեր, տարբեր տեսակի քիմիական զանգվածներ, ապակյա տարա` դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ` 0.93 գրամ քաշով, կանաչ գույնի իր` գորշ, վառված զանգվածի պարունակությամբ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված անձինք հայտնաբերվել և, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են:
Քրեական վարույթով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբավորման այլ անձանց մասնակցությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
[6b577b7fd41f246e13e98d102e945a4c.jpg]
[d6e63aaaf1af0ff000baa2c2fce2823b.jpg]
[9ff4c4adba0c9c11ee11d2872d642cca.jpg]
[81ea60fb4dc31034cd6fb55501adb442.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է․ ԶԼՄ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանել ու սկսել են քանդել տները․ ի՞նչ է կատարվում Սիլիկյան թաղամասում
Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանեք ու սկսել են քանդել տները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Լիլիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակավոր կացարանում բնակվելու համար ամսական 40 000 դրամ կտրամադրվի արցախցիներին
ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն Իվանյանում պատռելով հանել են Հայաստանի և Արցախի դրոշները
Արցախի Իվանյանի (Խոջալուի) օդանավակայանի տարածքից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները։ Այս մասին գրում են ադրբեջանական...