«Գերմանիայի համար միայն մեկ տեղ կա՝ տեղ Իսրայելի կողքին»․ Շոլց
Գերմանիան, պատմական պատասխանատվություն կրելով Իսրայելի անվտանգության համար, ռազմական օգնություն է առաջարկում այդ երկրին և խոստանում է ճնշել Գերմանիայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանն աջակցությունը։ Այս մասին, ինչպես գրում է The Times of Israel-ը, հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը՝ անդրադառնալով Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը:
Շոլցը Գերմանիայի խորհրդարանում նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խնդրել է Գերմանիային տեղեկացնել ցանկացած կարիքի, «օրինակ՝ վիրավորների բուժման վերաբերյալ»:
«Այս պահին Գերմանիայի համար միայն մեկ տեղ կա՝ տեղ Իսրայելի կողքին», - ասել է նա օրենսդիրներին:
«Մեր սեփական պատմությունը, Հոլոքոստից բխող մեր պատասխանատվությունը մեզ համար մշտական խնդիր է դարձնում պաշտպանել Իսրայել պետության անվտանգությունը», - ընդգծել է Շոլցը:
Նա մանրամասնել է, որ Գերմանիան պաշտոնական արգելք կսահմանի ՀԱՄԱՍ-ին աջակցող գործունեության համար և որ «զրոյական հանդուրժողականություն կլինի հակասեմականության նկատմամբ»:
Նա նշել է, որ Գերմանիան դադարեցրել է պաղեստինյան տարածքների զարգացմանն ուղղված օգնությունը, թեև շարունակում է մարդասիրական օգնության տրամադրումը:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համաձայնել է Իսրայելի խնդրանքին՝ տրամադրելու երկու Heron TP 5 մարտական անօդաչու թռչող սարք: Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Բրյուսելում ասել է, որ Իսրայելը զինամթերք է խնդրել, խնդրանքը կքննարկվի։
Նմանատիպ հոդվածներ
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...