Եգիպտոսը չի ցանկանում միջանցք բացել Գազայի փախստականների համար. ԶԼՄ
Եգիպտոսը չի ցանկանում միջանցք բացել Գազայի հատվածի փախստականների համար` պնդելով, որ երկու կողմերն էլ մնան իրենց սահմաններում։ Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը:
«Եգիպտոսը․․․ հրաժարվում է դիտարկել անկլավից փախչողների համար անվտանգ միջանցքներ ստեղծելու ցանկացած քայլ»,- գրում է լրատվամիջոցը։
Կառավարությունը պնդում է, որ կողմերը հակամարտությունը լուծեն իրենց սահմանների ներսում: Նրանց կարծիքով՝ դա միակ ճանապարհն է։ Ըստ պարբերականի` Եգիպտոսն այդպիսով ցանկանում է պաշտպանել պաղեստինցիների՝ իրենց գործն ու հողը պաշտպանելու իրավունքը:
Միևնույն ժամանակ «Axios»–ը հայտնում է, որ Եգիպտոսի իշխանությունները պատրաստ են ճանապարհ բացել Գազայի հատվածում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական հակամարտության ֆոնին ԵՄ-ն պնդում է փախստականների համար միջանցքներ ստեղծելու անհրաժեշտությունը: Եգիպտոսի իշխանությունները հոկտեմբերի 10-ին փակել են Ռաֆախ հսկիչ անցակետը, որը Գազայի հատվածից դեպի Սինայի թերակղզի մեկնելու հիմնական կետն էր դարձել: Այն կարող է գործել միայն մարդասիրական օգնության, սննդի և դեղորայքի առաքման համար։
Նմանատիպ հոդվածներ
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...