Իսրայելն ու Եգիպտոսը համաձայնության են եկել. oտարերկրացիները կկարողանան դուրս գալ Գազայից
Իսրայելն ու Եգիպտոսը համաձայնության են եկել, որպեսզի անվտանգ միջանցք բացվի Գազայի հատվածում գտնող օտարերկրյա քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Axios» կայքին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսը չի ցանկանում միջանցք բացել Գազայի հատվածից պաղեստինցի փախստականների համար:
«Իսրայելն ու Եգիպտոսը սկզբունքային համաձայնության են հասել ամերիկացիների և այլ օտարերկրյա քաղաքացիների համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցում», - «Axios»-ին ասել են ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները:
Ըստ կայքի` Գազայի հատվածում ավելի քան 500 ամերիկացի և այլ օտարերկրյա քաղաքացի կա, այդ թվում՝ ՄԱԿ-ի աշխատակիցներ, ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ և լրագրողներ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ. Բեգլարյան
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր ե...
Որքա՞ն է Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի թիվը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման 4-րդ օրվա արդյունքներով զոհվել է 900 իսրայելցի, կա 2,400 վիրավոր, 100...
Ավելի քան 30 000 արցախցի երեխայի հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ․ ՅՈւՆԻՍԵՖ
Ավելի քան 30 000 երեխայի (որոնք ստիպված են եղել փախչել իրենց տներից ռազմական գործողությունների պատճառով) հոգեկան առողջու...