Բռնի տեղահանված ուսուցիչները, բացի աշխատավարձից, կստանան նաև 30 տոկոս հավելում. փոխվարչապետ
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչներն արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու հնարավորություն ունեն։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ այս պահին կա 1500 թափուր աշխատատեղ, որտեղ գործում է արտամրցութային կարգը։ Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչը կարող է ընտրել թափուր աշխատատեղը ու հայտ ներկայացնել` այդ տեղը զբաղեցնելու համար։
«Բացի աշխատավարձից, ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչը կունենա նաև 30 տոկոս հավելում իր աշխատավարձին։ Դա, ըստ ընդհանուր կարգի, տեղի է ունենում այն ժամանակ, երբ նախարարությունն ուսուցչին գործուղում է որևէ մարզ»,– պարզաբանեց Խաչատրյանը։
Նա ավելացրեց, որ ՀՀ կառավարությունն առանձնացրել է նաև այն բնակավայրերը, որտեղ բացի այդ 30 տոկոսից, կլինի նաև լրացուցիչ 50 հազար դրամ հավելում։ Դրանք են՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը, Գեղարքունիքի, Ճամբարակի, Վարդենիսի բնակավայրերը, ինչպես նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Բերդավան բնակավայրերը։
«Այսինքն, խրախուսելով մարդկանց ընտրությունը` երկարաժամկետ հատվածով դեպի սահմնամերձ հատվածներ գնալը կամ այն մարզեր, որտեղ մենք կցանկանայինք, որ նրանք գնային, մենք այդ ուղղություններով նաև մտածում ենք տարբերակված մոտեցում ունենալ բնակարանային ապահովության ծրագիր կազմելու առումով։ Սրանք որոշակի խթաններ կլինեն, որ մարդիկ իրենց որոշումներում այս հանգամանքը հաշվի առնեն»,– ընդգծեց նա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին ասաց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչների դեպքում թափուր տեղերի համար դիմելու պայմանները հնարավորինս հեշտացված են։
Նրա խոսքով` էլեկտորնային հարթակը վաղվանից գործելու է, ու ուսուցիչներն, իրենց տվյալները մուտքագրելով, կարող են գրանցվել, տեսնել առկա թափուր աշխատատեղերը` ըստ դասավանդման առարկաների ու բնակավայրերի։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Իսրայելական ավիահարվածներից Գազայում զոհվել են պատանդներ, այդ թվում՝ օտարերկրացիներ․ ՀԱՄԱՍ
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի ավիահարվածների ընթացքում զոհվել է Գազայում պահվող 13 պատանդ։ Ըստ ՀԱՄԱՍ-ի հա...
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ. Բեգլարյան
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր ե...
Ավելի քան 30 000 արցախցի երեխայի հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ․ ՅՈւՆԻՍԵՖ
Ավելի քան 30 000 երեխայի (որոնք ստիպված են եղել փախչել իրենց տներից ռազմական գործողությունների պատճառով) հոգեկան առողջու...