Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել. «Հրապարակ»
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինը, ով մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու փողերի լվացմանը հանցակցելու մեջ, օրեր առաջ ազատ է արձակվել: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է «Հանրային ձայն» կուսակցության ավագանու անդամ Նանա Սարգսյանը։
«Այո, Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել, մի քանի օր առաջ, հստակ օր նշել չեմ կարող», - նշել է նա:
Հարցին, թե ի՞նչ հիմքով է ազատ արձակվել՝ շեշտել է. «Ազատ է արձակվել, բայց քաղաքից չբացակայելու…. այլևս չեմ կարող խոսել, այսքանը հերիք է»։
Լրատվամիջոցը նաև հետաքրքրվել է՝ ներկայացվե՞լ է արդյոք միջնորդություն Արտակ Գալստյանին ևս ազատ արձակելու մասին: Երևանի ընտրություններից և մանավանդ՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո շատերը պնդում են, որ Դոգի «Հանրային ձայնը» գործարքի է գնացել իշխանությունների հետ և քվորում ապահովել՝ իր անդամների ազատ արձակման դիմաց՝ Նանա Սարգսյանն ասել է.
«Գալստյանի մասով դեռևս ոչինչ ասել չենք կարող, ինչ վերաբերում է գործարքի գնալուն, ապա դա անհեթեթություն է և անգամ ծիծաղ է առաջացնում՝ դատարանի որոշումը վերջնական չէ, գործընթացը շարունակվելու է»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...