Պլակատը ես եմ վնասել, լավ եմ արել․ Երասխում պաստառը վնասած քաղաքացի
«Պլակատը ես եմ վնասել․ լավ եմ արել»։ Այս մասին ասել է Radar Armenia-ի խմբագրություն զանգահարած Արարատի մարզի բնակիչ Դավիթ Հովհաննիսյանը և հայտնել, որ Երասխում հոկտեմբերի 8-ին ինքն է վնասել Հայաստանի և Ռուսաստանի դրոշներով ու զինանշաններով պաստառը․
«Կեղծ պրոպագանդային բոլորով պետք է վերջ դնել։ Պլակատը ես եմ վնասել․ լավ եմ արել։ Չեմ փախել։ 2 հոգի ենք եղել, ոչ թե 6։ Մեր մեսիջն ենք ուղղել»,- լրատվամիջոցին ասել է նա։
Հավելենք, որ ՀՀ ՔԿ-ն, անդրադառնալով նշված դեպքին, հայտնել է, որ 2023թ․ հոկտեմբերի 8-ին էլ հաղորդում է ստացվել այն մասին, որ դրա նախորդ օրը, ժամը 22․55-ի սահմաններում, անհայտ անձինք դանակով վնասել են Արարատի մարզի Երասխ գյուղի կենտրոնկան հատվածում գտնվող «Հայ և ռուս» ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող պաստառը։
[47472d015063b1c48b25727816e5ddcd.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ. Բեգլարյան
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր ե...
Որքա՞ն է Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի թիվը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման 4-րդ օրվա արդյունքներով զոհվել է 900 իսրայելցի, կա 2,400 վիրավոր, 100...
Ավելի քան 30 000 արցախցի երեխայի հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ․ ՅՈւՆԻՍԵՖ
Ավելի քան 30 000 երեխայի (որոնք ստիպված են եղել փախչել իրենց տներից ռազմական գործողությունների պատճառով) հոգեկան առողջու...