Որքան է մարդկային կորուստների թիվը Իսրայելում և Գազայի հատվածում
Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման՝ շաբաթ օրը սկսած անակնկալ հարձակման հետևանքով Իսրայելի մարդկային կորուստները գերազանցել են 1,200-ը: Ինչպես գրում են լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական ուժերի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը:
Վերջինս մանրամասնել է, որ զոհերի մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են:
Մինչդեռ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 950-ը, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։ Հայտնի է, որ զոհերի մեջ կան երկու հարյուից ավելի երեխաներ:
Հավելենք, որ զոհերի թվում է նաև հայտնի խորհրդային տեսաբան ֆիզիկոս Սերգեյ Գրեդեսկուլն ու իր կինը։ Նրանք սպանվել են հոկտեմբերի 7-ին բնակավայրի վրա ՀԱՄԱՍ–ի զինյալների հարձակման ժամանակ՝ իսրայելական Օֆակիմ քաղաքում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ զինյալներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Որքա՞ն է Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի թիվը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման 4-րդ օրվա արդյունքներով զոհվել է 900 իսրայելցի, կա 2,400 վիրավոր, 100...
Ավելի քան 30 000 արցախցի երեխայի հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ․ ՅՈւՆԻՍԵՖ
Ավելի քան 30 000 երեխայի (որոնք ստիպված են եղել փախչել իրենց տներից ռազմական գործողությունների պատճառով) հոգեկան առողջու...
Իսրայելի հայ համայնքում կորուստ չկա, բայց բնակչության առանձին խմբեր տեղափոխվել են ապահով վայրեր
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Իսրայելի համայնքնային կառույցների ներկայացուցիչների...