Քաղաքականություն

Զախարովան՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության մասին

Զախարովան՝  ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները։  Նա նշել է, ո�…

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները։ 

 

Նա նշել է, որ փոխվել են այն պայմանները, հատկապես՝ սեպտեմբերի 19-20-ի վերջին բախումներից հետո բնակչության զանգվածային արտագաղթի ֆոնին․ «Խաղաղապահներն արդեն փակել են մի շարք ստացիոնար և ժամանակավոր դիտակետեր։ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի ԼՂ-ի հետ կապված հիմնարար հարցերը։ Հայաստանի վարչապետը Պրահայում ճանաչել է տարածաշրջանը՝ որպես ադրբեջանական տարածք, և հաստատել իր դիրքորոշումը Բրյուսելի գագաթնաժողովներում։ 

 

Ինչ վերաբերում է արտգործնախարարների հնարավոր եռակողմ հանդիպմանը, Մոսկվան դրա անցկացման ժամկետների մասին կհայտարարի, հենց հստակ լինի»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250