Տիգրան Ավինյանն ու Արտակ Զեյնալյանը հուշագիր կնքեցին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հուշագիր կնքեցին` հաշվի առնելով սեպտեմբերի 17–ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ ասուլիսին ներկա էր նաև «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
«Մենք ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունն ու անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, որոշեցինք կյանքի կոչել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախընտրական ծրագրերը և սկսել համագործակցություն` ի նպաստ ՀՀ մայրաքաղաք Երևանի զարգացման և Երևանցիների բարօրության»,–ասաց Ավինյանը։
Հարցին, թե ինչ է ենթադրում այս հուշագրի ստորագրումը, Ավինյանը պատասխանեց, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի կառավարումն իրականացնելու են միասին, այսինքն` գործադիր մարմնում նշանակումները կատարվելու են փոխհամաձայնեցված։
Հիշեցնենք` Երևանի ավագանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին ընտրեց Երևանի քաղաքապետ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...