ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազայի բնակիչները զանգվածաբար փախչում են Եգիպտոս
Գազայի բնակիչները զանգվածաբար փախչում են Եգիպտոս, բայց այնտեղ նրանց չեն սպասում: Նրանց համար Ռաֆահ անցակետն արգելափակված հատվածը լքելու միակ հնարավորությունն է, սակայն հաղորդվում է, որ Եգիպտոսի հետ սահմանին ևս հարվածներ են սկսվել:
Ավիահարվածի մասին հայտնում են պաղեստինյան և իսրայելական լրատվամիջոցները: Հարձակման հետևանքով կան վիրավորներ:
Հրապարակվում են նաև կադրեր, թե ինչ իրավիճակ է Ռաֆահի անցակետի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումից հետո։ Հաղորդվում է, որ անցակետը փակ է։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելը Եգիպտոսին սպառնում է պայթեցնել ցանկացած բեռնատար, որը կփորձի հասնել Ռաֆահի անցակետ՝ օգնություն հասցնելու Գազայի բնակիչներին։
Նշենք՝ տարածվում են տեղեկություններ, որ Իսրայելական բանակը հերքում է, որ որևէ մեկը պաշտոնապես կոչ է արել Գազայի բնակիչներին հեռանալ և գնալ Եգիպտոս։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է․ ԶԼՄ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանել ու սկսել են քանդել տները․ ի՞նչ է կատարվում Սիլիկյան թաղամասում
Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանեք ու սկսել են քանդել տները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Լիլիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն Իվանյանում պատռելով հանել են Հայաստանի և Արցախի դրոշները
Արցախի Իվանյանի (Խոջալուի) օդանավակայանի տարածքից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները։ Այս մասին գրում են ադրբեջանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակավոր կացարանում բնակվելու համար ամսական 40 000 դրամ կտրամադրվի արցախցիներին
ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մա...