ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ավինյանի
«Բաբոն Տեր ա» կանանց նախաձեռնության և մի շարք այլ քաղաքացիական նախաձեռնություններ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց, որտեղ տեղի է ունենում Երևանի ավագանու անդրանիկ նիստը։
Ցուցարարները կանգնած են պաստառներով, որոնց վրա գրված է «Մանդատ չունես»։ Նրանք դեմ են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի առաջադրմանը։
Քաղաքական նախաձեռնության անդամները պահանջագիր- ծանուցումներ են ուղարկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին՝ «Ազգային Առաջընթաց» կուսակցության, «Մայր Հայաստան» դաշինքի և « Հանրային Ձայն» կուսակցության բոլոր ընտրված ավագանու անդամներին անհատապես։
Նրանք քաղաքական ուժերից պահանջում են ցուցաբերել քաղաքական կամք ու հասունություն և չներկայանալ քաղաքապետի ընտրությունների նիստին:
Նշենք, որ այս պահին ընթացող ավագանու նիստին մասնակցում է ավագանու 37 անդամ, այսինք՝ քվորում կա։ Երևանի ավագանին քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տիգրան Ավինյանի թեկնածությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է․ ԶԼՄ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանել ու սկսել են քանդել տները․ ի՞նչ է կատարվում Սիլիկյան թաղամասում
Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանեք ու սկսել են քանդել տները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Լիլիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն Իվանյանում պատռելով հանել են Հայաստանի և Արցախի դրոշները
Արցախի Իվանյանի (Խոջալուի) օդանավակայանի տարածքից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները։ Այս մասին գրում են ադրբեջանական...
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...