Նարեկ Նազարյանի մահվան գործով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող․ Armlur
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը, հայտնում է ՀՀ ՊՆ։ Armlur-ին հասած տեղեկություների համաձայն, զինվորի մահվան գործով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող:
Իրավապահ համակարգից լրատվամիջոցին հասած լուրերի համաձայն, զինծառայողն է կրակել Նարեկ Նազարյանի վրա և իրավապահներին ցուցմունք է տվել և հայտնել, որ պատահաբար է կրակել։ Իսկ թե պատահաբար է եղել, թե դիտավորյալ, կպարզի քննությունը։
Նշենք, որ մահացած զինվորը Լոռու մարզի Գարգառ համայնքից էր։ Տան միակ որդին էր, ուներ մեկ քույր։ Նարեկ Նազարյանը ընդամենը 19 տարեկան էր եւ 7 ամսվա զինծառայող էր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը, հայտնում է ՀՀ ՊՆ։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Որքա՞ն է Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի թիվը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման 4-րդ օրվա արդյունքներով զոհվել է 900 իսրայելցի, կա 2,400 վիրավոր, 100...
Ավելի քան 30 000 արցախցի երեխայի հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ․ ՅՈւՆԻՍԵՖ
Ավելի քան 30 000 երեխայի (որոնք ստիպված են եղել փախչել իրենց տներից ռազմական գործողությունների պատճառով) հոգեկան առողջու...
Իսրայելի հայ համայնքում կորուստ չկա, բայց բնակչության առանձին խմբեր տեղափոխվել են ապահով վայրեր
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Իսրայելի համայնքնային կառույցների ներկայացուցիչների...