Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի ստորագրումից կորցրած ամեն օր ՀՀ-ին մոտեցնում է ավելի մեծ կորուստների․ Ուսուբով

Julya 1 րոպե 422 դիտում
Խաղաղության պայմանագրի ստորագրումից կորցրած ամեն օր ՀՀ-ին մոտեցնում է ավելի մեծ կորուստների․ Ուսուբով

Խաղաղության պայմանագրի ստորագրումից կորցրած յուրաքանչյուր օր Հայաստանին մոտեցնում է ավելի մեծ կորուստների։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը։

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը, խաղաղության պայմանագրի ստորագրումն ավելի շատ անհրաժեշտ է Հայաստանին։ Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանները վերցվել են լիակատար վերահսկողության տակ, հակառակ կողմից մեր երկրի համար վտանգ ներկայացնող ռազմավարական դիրքերը գտնվում են մեր հսկողության տակ»,- ասվում է Ուսուբովի հոդվածում։

Նա նաև ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն իր հերթին լրացուցիչ խթան կհանդիսանա ողջ տարածաշրջանի զարգացման համար և մեծ տնտեսական օգուտ կբերի Հայաստանին:

 

Նրա խոսքով, երկրի պատմության մեջ նոր էջ բացելու հայ հասարակության կոչերը հույս են տալիս, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կձգտի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250