Եթե խաղաղապահները ԼՂ–ից դուրս գան, ուրեմն պետք է հետ գնան Ռուսաստան. Փաշինյան
Եթե ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից դուրս գան, ուրեմն նրանք պետք է հետ գնան Ռուսաստան։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք ՌԴ խաղաղապահ զորախումբն են ԼՂ–ում, եթե այնտեղից դուրս են գալիս, պետք է վերադառնան Ռուսաստան»,– ասել է նա` պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ խաղաղապահները գան Հայաստան և մնան այստեղ։ Ի դեպ, ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այսօր՝ 22:10-ին:
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ խաղաղապահների գործունեությունը կադապտացվի նոր իրողությանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` ՌԴ խաղաղապահներն իրենց դիտակետերից 6-ն արդեն փակել են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցել «3+3» ձևաչափով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում»,– ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը Հայաստանի պատճառով ՆԱՏՕ–ի 3–րդ բանակի հետ բախման չի գնա. վարչապետի նախկին խորհրդական
Իրանը Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ բախման չի գնա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկ...
Հայաստանի նախագահը ստորագրեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Այս մասին տեղ...
Ադրբեջանի Հայաստան ներխուժման մասին տեղեկատվությունը սխալ է. Մեթյու Միլլեր
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոն...
Ադրբեջանի հաջորդ թիրախը Հայաստանում գտնվող «անկլավներն» են. Ալեքսանդր Լապշին
Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը խոսել է Հայաստանին հարվածելու Ադրբեջանի համար ստեղծված հազվագյո...