Բորելն Իսրայելի և Պաղեստինի ԱԳ նախարարներին հրավիրել է հանդիպման
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն Իսրայելի և Պաղեստինի ԱԳ նախարարներին հրավիրել է Մերձավոր Արևելքի հարցերով հանդիպման։
«Ես Իսրայելի արտաքին գործերի նախարար էլի Քոենին հրավիրել եմ միանալ արտգործնախարարների հանդիպմանը, որն անցկացնելու եմ օրվա երկրորդ կեսին։ Ես նաև հրավիրել եմ Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիքիին՝ ելույթ ունենալ հանդիպմանը»,- գրել է Բորելը՝ X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ զինյալներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...