«Բոլորը բոլորի դիմաց»․ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Երևանին և Բաքվին փոխանակել կալանավորված անձանց
Մոսկվան լավ պայմաններ է նկատում Հայաստանի և Ադրբեջանի միջև «բոլորը` բոլորի դիմաց» բանաձևով գերիների փոխանակման համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև տեղի կունենա գերիների հաջող փոխանակում, ինչի համար «հասունացել են շատ լավ պայմաններ»:
Ուստի Մոսկվան հույս ունի, որ «այդ հարցը հաջողությամբ կլուծվի», շարունակել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
«Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած իրավիճակում մարդասիրական իրավունքի նորմերը պետք է կիրառվեն կալանավորված անձանց նկատմամբ։ Մենք բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերով ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Հիմա, մեր կարծիքով, դրա համար շատ լավ ժամանակներ են հասունացել»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...