ԱՄՆ-ն կարող է կրկին սառեցնել Իրանի 6 մլդ դոլարը, եթե Թեհրանը ներքաշվի պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ
ԱՄՆ-ն կարող է կրկին սառեցնել Իրանի 6 միլիարդ դոլարը, որը պահվում է Կատարի բանկում, եթե Թեհրանը ներքաշվի պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Վեց միլիարդ դոլարը կարող է սառեցվել ցանկացած պահի, բայց ես չեմ պատրաստվում որևէ քաղաքական որոշում հայտնել այս հարցում»,- ասել է նա։
Միաժամանակ Քիրբին պարզաբանել է, որ ԱՄՆ-ի տվյալներով՝ Թեհրանը դեռ չի սկսել ծախսել այդ միջոցները։
Հիշեցնենք` Իրանը սեպտեմբերին ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման գործարքի դիմաց Կատարում գտնվող իրանական բանկային հաշիվներին առկա 6 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների հասանելիություն է ստացել։ Պետքարտուղարությունը պարզաբանել է, որ նախկինում սառեցված միջոցները պատկանում են Իրանին, Թեհրանը կկարողանա դրանք օգտագործել միայն հումանիտար կարիքների համար, միաժամանակ ԱՄՆ-ն կվերահսկի, թե որտեղ են գնում այդ միջոցները։
Նմանատիպ հոդվածներ
Եթե խաղաղապահները ԼՂ–ից դուրս գան, ուրեմն պետք է հետ գնան Ռուսաստան. Փաշինյան
Եթե ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից դուրս գան, ուրեմն նրանք պետք է հետ գնան Ռուսաստան։ Հանրային հեռուստաընկերության...
Իրանը Հայաստանի պատճառով ՆԱՏՕ–ի 3–րդ բանակի հետ բախման չի գնա. վարչապետի նախկին խորհրդական
Իրանը Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ բախման չի գնա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկ...
Հայաստանի նախագահը ստորագրեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Այս մասին տեղ...
Ադրբեջանի Հայաստան ներխուժման մասին տեղեկատվությունը սխալ է. Մեթյու Միլլեր
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոն...