Ալիևը՝ Իրանի տարածքով դեպի Նախիջևան ավտոճանապարհների մասին
«Ադրբեջանը հուսալի տարանցիկ երկիր է, և մեր տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքը բաց է բոլոր երկրների համար»։ Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։
«Հաշվի առնելով Արևելք-Արևմուտք երթուղու բեռնափոխադրումների աճող պահանջարկը՝ մենք նպատակ ունենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փոխադրվող բեռների ծավալը 1 միլիոն տոննայից հասցնել 5 միլիոնի։
Իրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ճանապարհի և երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը հնարավորություն կտա Իրանի տարածքով մուտք գործել Նախիջևան։ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարողությունների հետագա ընդլայնման ուղղությամբ», - ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...