ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի խումբ զինյալներ Լիբանանից մտել են Իսրայելի հյուսիս
Մի խումբ զինյալներ Լիբանանից մտել են Իսրայելի հյուսիս։ Իսրայելի պաշտպանության բանակը X սոցիալական ցանցում հայտնել է, որ «կասկածյալները» մտել են երկրի հյուսիս՝ Լիբանանի հետ սահմանով։
«Այս տարածքում տեղակայված են Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները»,- նշել են զինվորականները։ Նրանք կոչ են արել Լիբանանի հետ սահմանին մոտ գտնվող մի քանի քաղաքների բնակիչներին չլքել իրենց տները։
Ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ, տեղի է ունեցել փոխհրաձգություն, գրոհայիններից մի քանիսը վերացվել են։ Նշենք նաև, որ համացանցում հայտնվել են Իսրայելի և Լիբանանի սահմանին տեղի ունեցած ճակատամարտի առաջին կադրերը։
Հավելենք, որ փոքր ուշ իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Լիբանանից Իսրայել ներխուժած զինյալները սպանվել են, սակայն նրանց ստույգ թիվը հայտնի չէ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակամարտության հետևանքները․ ինչ տեսք ունեն Գազայի հատվածն ու Իսրայելը
Գազայի հատվածում իսրայելական հարվածները մեծ վնասներ են առաջացրել։ Տեսանյութի առաջին կադրերում Գազայի հատվածն է։ &n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ
ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը կադրեր է հրապարակել․ ի՞նչպես են ապացուցում հիվանդանոցի հրթիռակոծության մեջ իրենց անմեղությունը
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է տեսագրություն` ապացուցելու համար, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծությունը Իսրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը գնդակոծում է Գազայի հատվածն արգելված ֆոսֆորային ռումբերով․ սոցցանցեր
Պաղեստինցիները սոցիալական ցանցերում հրապարակում են տեսանյութ, որտեղ իսրայելական ինքնաթիռները, ենթադրաբար, ֆոսֆորային ռու...