ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցիները զինված հարձակման ենթարկել նաև քաղաքացիական բնավայրերը․ Թաթոյան
Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողներն Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնավայրերը: Այս մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այս տեսանյութը վերաբերում է Արցախի Չարեքտար գյուղին: Տարբեր փոքր տեսանյութերի հավաքագրումով կարողացել ենք հիմնավորել, որ ադրբեջանական զինված ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղությամբ՝ ակնհայտ իմանալով, որ գյուղերի ու քաղաքների տներում մնացել են խաղաղ բնակիչներ:
Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումներով սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա», գրել է թաթոյանը:
Նա նաև գրառմանը կից տեսանյութ է հրապարակել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է․ ԶԼՄ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանել ու սկսել են քանդել տները․ ի՞նչ է կատարվում Սիլիկյան թաղամասում
Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանեք ու սկսել են քանդել տները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Լիլիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն Իվանյանում պատռելով հանել են Հայաստանի և Արցախի դրոշները
Արցախի Իվանյանի (Խոջալուի) օդանավակայանի տարածքից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները։ Այս մասին գրում են ադրբեջանական...
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...