Պաղեստինցի զինյալները գերեվարել են ավելի քան 130 իսրայելցու
ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի վրա հարձակման ժամանակ գերեվարել են ավելի քան 100 մարդու, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների։ Այս մասին հայտարարել է ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուկը։
Միաժամանակ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ղեկավար Զիյադ ալ-Նահալան հայտնել է, որ իր մարտիկները մոտ 30 իսրայելցի են գերեվարել։ Նա ընդգծել է, որ գերիները տուն կվերադառնան միայն այն ժամանակ, երբ պաղեստինցի բանտարկյալները ազատ արձակվեն Իսրայելի բանտերից։
Իսրայելի կառավարությունը ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից գերեվարված քաղաքացիների թվի ճշգրիտ գնահատական չի տվել։ Ենթադրվում էր, որ 150-ից 200 մարդ կարող է գերության մեջ լինել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ գերիների թվում կարող են լինել այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի և Թաիլանդի քաղաքացիներ։