Փակում ենք դուռը ռուսների առաջ. Հունգարիայի պաշտպանության նախարար
Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի վստահությունն իր դաշնակիցների հետ, իսկ Ռուսաստանի առաջ դուռը փակվում է:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին նշել է. «Հունգարիան պետք է վերականգնի վստահությունն իր դաշնակիցների հետ, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք նրանց առաջ դուռը փակում ենք»։
Նախարարը հավելել է, որ նոր կառավարությունը ռազմավարություն մշակելիս պարտավոր է հաշվի առնել ինչպես սեփական երկրի, այնպես էլ նրա դաշնակիցների արժեքներն ու շահերը: Ըստ նրա՝ Հունգարիայի և դաշնակիցների շահերը համընկնում են, և նրանց հանդեպ վստահության վերականգնումն անհրաժեշտություն է։
Հենց այս պատճառով կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը դարձել է որոշ դաշնակիցներից, հատկապես ֆիններից ներողություն խնդրելը, քանի որ նախորդ կառավարությունը հետաձգել էր նրանց անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ռոմուլուս Ռուզին-Սենդին շեշտել է, որ որպես զինվորական՝ ինքն անընդունելի է համարում նախորդ վարչակազմի որդեգրած դիրքորոշումը։
«Մենք փակում ենք դուռը ռուսների առաջ»,- փաստել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ հստակեցնելով, որ ռուսական հետախուզությունը «փորձում էր ներթափանցել հետնամուտքով»։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Ինձ դատի տալը նույնն է, ինչ Ռոնալդոյի հետ ֆուտբոլ խաղալը. Մարուքյանի արձագանքը Փաշինյանի հայցին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը իր youtube- յա...