«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» «Սկոնտո» մարզադաշտում հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում 2-3 հաշվով զիջեց «Ռիգային»։
Դիմակայության մեկնարկը բարեհաջող էր լատվիական ակումբի համար. առաջին խաղակեսում տանտերերը երկու գնդակի առավելություն ստացան։ 14-րդ րոպեին հաշիվը բացեց Յագո Սիկեյրան, իսկ 23-րդ րոպեին Ահմեդ Անկրան կրկնապատկեց այն։ Երկրորդ խաղակեսում հայկական թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը. 46-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 63-րդ րոպեին Սանդրո Լիման խփեց երևանյան թիմի երկրորդ գնդակը։ Այդուհանդերձ, հանդիպման հենց վերջնամասում՝ 90+4-րդ րոպեին, Ռամիրեսն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը և հաղթանակ պարգևեց «Ռիգային»։
Հիշեցնենք, որ առաջին խաղում հայկական ակումբը հաղթել էր 2-0 հաշվով, ուստի երկու հանդիպումների հանրագումարում գրանցվեց 4-3 արդյունքը՝ հօգուտ հայկական թիմի։ Սա պատմական իրադարձություն է ակումբի համար. «Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը, քանի որ մինչ այս երբեք չէր կարողացել նման արդյունք գրանցել այս մրցաշարում։
Որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» որպես մրցակից կունենա «Ֆլորիանա» (Մալթա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) զույգի հաղթողին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը հաջողություն է մաղթել Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության քառո...
Աշխարհի գործող չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի հերթական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը անհավանական կամային որակն...