Համբուրգի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ Թեհրանից ժամանող ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի պատճառով
Համբուրգի միջազգային օդանավակայանի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է Թեհրանից ժամանող ինքնաթիռում ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով։
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, ոստիկանության ներկայացուցիչը այսօր առավոտյան նամակ է ստացել Թեհրան-Համբուրգ ինքնաթիռի վրա հարձակման սպառնալիքի մասին։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանում։ Այժմ այն խուզարկում են իրավապահները։ Ինքնաթիռում գտնվող 198 ուղևորներն ու անձնակազմի 16 անդամները լքել են ինքնաթիռը։ Նրանց ուղեբեռն այժմ ստուգվում է։
Երևանի ժամանակով ժամը 14:40-ից օդանավակայանը թռիչքներ չի ուղարկում և չի ընդունում: Ըստ գործակալության՝ դաշնային ոստիկանությունը լուրջ է գնահատում այն սպառնալիքը, որը նրանք ստացել են էլեկտրոնային փոստով։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Որքա՞ն է Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի թիվը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման 4-րդ օրվա արդյունքներով զոհվել է 900 իսրայելցի, կա 2,400 վիրավոր, 100...
Ավելի քան 30 000 արցախցի երեխայի հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ․ ՅՈւՆԻՍԵՖ
Ավելի քան 30 000 երեխայի (որոնք ստիպված են եղել փախչել իրենց տներից ռազմական գործողությունների պատճառով) հոգեկան առողջու...
Իսրայելի հայ համայնքում կորուստ չկա, բայց բնակչության առանձին խմբեր տեղափոխվել են ապահով վայրեր
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Իսրայելի համայնքնային կառույցների ներկայացուցիչների...