ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությունը երկար ժամանակ կպահանջի. Իսրայելի ԱԳՆ
Իսրայելի ռազմական գործողությունը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ երկար ժամանակ կպահանջի, երկուշաբթի հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը։
«Սա ժամանակ կպահանջի, և ոչ թե մի քանի օր, այլ երկար ժամանակ կպահանջի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։
Նա ընդգծել է, որ Իսրայելը համարում է, որ ՀԱՄԱՍ շարժումը սերտորեն կապված է Իրանի իշխանությունների հետ։ «ՀԱՄԱՍ–ը Իրանի խամաճիկն է»,- ասել է նախարարը։
«Մենք գիտենք, որ Իրանը պատմականորեն եղել է ՀԱՄԱՍ-ի շատ ակտիվ աջակիցը և զգալի ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերել ՀԱՄԱՍ–ին, և մենք կարծում ենք, որ Իրանը դեր է խաղում ՀԱՄԱՍ-ի գործունեության մեջ», - հավելել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, մայոր Լիբի Վայսը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Իրանը չի մասնակցում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ Իսրայելի վրա հարձակմանը, և որ Թեհրանի հասցեին մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՄԱՍ–ը պատերազմ էր ուզում, նա կստանա այն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին՝ խոստանալով ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմը հասցնել հաղթական ա...
Ապամոնտաժվել են Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի...
Պաղեստինյան ՀԱՄԱՍ–ը հայտնել է Իսրայելի հետ զինադադարի պատրաստակամության մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի հետ զինադադարը քննարկելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է...
Ռուս խաղաղապահները 25 պահակակետ են տեղակայում Արցախի ՊԲ ռազմական տեխնիկայի պահպանության համար
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից 25 պահակակետ է տեղակայվում Լ...