Արարատ Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ․ ՀՀ ԱԳՆ-ն՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասին
ՀՀ ԱԳՆ-ն դեռևս ս.թ. հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին ք. Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ Մոսկվան ցանկանում է Բիշքեկում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում: Դիվանագետը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից արդեն կա հանդիպման համաձայնություն:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել...