ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՀԱՄԱՍ»-ը Իսրայելի Սդերոտի ուղղությամբ 100 հրթիռ է արձակել
«ՀԱՄԱՍ» խմբավորման մարտական թևը պնդում է, որ Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքի ուղղությամբ, որը Գազայի հատվածից գտնվում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա, արձակել է շուրջ 100 հրթիռ։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը տարածվել է «ՀԱՄԱՍ» խմբավորման մարտական թևի տելեգրամյան ալիքում։
«Իզեդին ալ-Քասեմի բրիգադները զանգվածային հարվածներ են հասցնում բռնազավթված Սդերոտին, ապաստարանների ռմբակոծմանն ի պատասխան արձակվել է 100 հրթիռ»,- պնդում է «ՀԱՄԱՍ»-ի մարտական թևը։
Պաղեստինյան զինյալները նաև հայտնել են, որ իրենց մարտիկները լուսադեմին ևս մեկ ներթափանցում են իրականացրել Իսրայելի տարածք և «մաասնակցում են կատաղի բախումներին»։
«Այս գիշեր և լուսադեմին մեզ հաջողվել է գրավյալ տարածքների մի շարք վայրերում, մարտիկների և տեխնիկայի միջոցով մեր ուժերը ամրապնդելու համար, ներթափանցման գործողություններ իրականացնել»,- ասված է հայտարարության մեջ։
Գրոհայինները պնդում են, որ բախումներն ընթանում Օֆակիմ, Սդերոտ քաղաքների և Յադ-Մորդեխահ և Կֆար-Ազա բնակավայրերի շրջաններում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակամարտության հետևանքները․ ինչ տեսք ունեն Գազայի հատվածն ու Իսրայելը
Գազայի հատվածում իսրայելական հարվածները մեծ վնասներ են առաջացրել։ Տեսանյութի առաջին կադրերում Գազայի հատվածն է։ &n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ
ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը կադրեր է հրապարակել․ ի՞նչպես են ապացուցում հիվանդանոցի հրթիռակոծության մեջ իրենց անմեղությունը
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է տեսագրություն` ապացուցելու համար, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծությունը Իսրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Իսրայելի պատասխան հարվածի կադրերը Գազայի հատվածին
Համացանցում հայտնվել են Գազայի հատվածին Իսրայելի պատասխան հարվածի կադրերը։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ հարվածի...