Թբիլիսին հույս ունի, որ Բաքուն և Երևանը շուտով կկնքեն խաղաղության պայմանագիրը. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս կկնքեն խաղաղության համաձայնագիր:Այս մասին Ղարիբաշվիլին հայտարարել է Վրաստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
«Ես վերահաստատել եմ Վրաստանի աջակցությունն ու հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,– ասել Է Ղարիբաշվիլին:
Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ այս հարցում Վրաստանը չեզոք դիրքորոշում ունի և հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական ջանքեր ներդնելու պատրաստակամությունը:
«Թբիլիսին միշտ պատրաստ է մասնակցել այդ գործընթացին։ Մեր ապագան պետք է լինի խաղաղ և կայուն։ Անդրկովկասի երեք երկրները պետք է իրենք լուծեն տարածաշրջանի հարցերը և ապագա զարգացումը»,– ասել Է Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ Վրաստանը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից ի վեր բազմիցս հարթակ է առաջարկել` Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, որ հնարավոր է Թբիլիսիում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներ անցկացնել:
Նմանատիպ հոդվածներ
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...