Ալիևը՝ Թբիլիսիում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ հնարավոր հանդիպումներ անցկացնելու մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հնարավոր է Թբիլիսիում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներ անցկացնել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Եթե նման պայմանավորվածություն լինի, մեր համապատասխան կառույցների ներկայացուցիչները կարող են գալ Վրաստան՝ երկկողմ կամ եռակողմ հանդիպման (հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ - խմբ.)»,- ասել է Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլիի հետ համատեղ ասուլիսում։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը կարծում է, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիր կնքվի, ապա Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի։ Նա վստահեցրել է, որ նման հնարավորությունը բաց թողնելը մեծ սխալ կլինի։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ադրբեջանի նախագահի դեմ առ դեմ հանդիպումը: Հայտնի է, որ Ալիևը Վրաստան է մեկնել աշխատանքային այցով՝ Ղարիբաշվիլիի հրավերով:
Նմանատիպ հոդվածներ
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...