Որոշ երկրներ խորհուրդ են տալիս քաղաքացիներին զերծ մնալ հակամարտության տարածքներ մեկնելուց
Նիդերլանդները և Ռուսաստանը խորհուրդ են տալիս քաղաքացիներին զերծ մնալ հակամարտության տարածքներ մեկնելուց։
Տնտեսական զարգացման նախարարությունը ռուս տուրօպերատորներին խորհուրդ է տալիս դադարեցնել դեպի Իսրայել տուրերի վաճառքը։ Գերատեսչությունը նաև խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին զերծ մնալ Իսրայել մեկնելուց։
Նիդերլանդները ևս խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին Իսրայել և պաղեստինյան տարածքներ մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Արտաքին գործերի նախարարությունը թե՛ Իսրայելի, թե՛ Պաղեստինի տարածքների համար ճանապարհորդական ցուցումները դեղինից փոխել է նարնջագույնի»,- ասվում է հայտարարության մեջ։
Հավելենք, որ Թել Ավիվի օդանավակայանում այսօր քաոս էր: Հազարավոր մարդիկ ցանկանում են երկիրը լքել, սակայն աշխատակիցները հայտնում են չվերթների չեղարկման մասին: Հրապարակվել են նաև տեսակադրեր։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Առաջիկա օրերին արցախցիներին երկարաժամկետ բնույթի ծրագրեր կառաջարկվեն
Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ` հասկանալու համար նրանց ծրագրեր...
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Իսրայելում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների հնարավոր առկայության մասին
Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկությու...
Որքա՞ն է Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի թիվը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման 4-րդ օրվա արդյունքներով զոհվել է 900 իսրայելցի, կա 2,400 վիրավոր, 100...