Չերնամորյանը՝ Իսրայելի հայերի շրջանում հնարավոր զոհերի և վիրավորների մասին
Իսրայելի վրա պաղեստինյան ուժերի կողմից ռազմական հարձակման արդյունքում զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան, չեն վնասվել նաև հայկական հուշակոթողները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ և «Israelahayer» («Իսրայելի հայերը») պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը։
Չերնամորյանը նաև նշել է, որ իրավիճակն Իսրայելում դեռևս շարունակում է մնալ լարված. երկրի ամբողջ հարավային հատվածը դեռևս հրթիռակոծվում է։
«Ճիշտ է` երեկվա հետ համեմատած հրթիռակոծությունների ինտենսիվությունը զգալիորեն նվազել է։ Թել Ավիվի կենտրոնում այս գիշեր համեմատաբար հանգիստ է եղել, մի փոքր շունչ քաշեցինք, քանի որ իսրայելական բանակն անմիջապես անցավ հարձակման. գիշերը կարգուկանոնն արդեն վերականգնվել էր, թեև ռազմական էսկալացիայի վտանգը շարունակում է մնալ բարձր»,– նկարագրել է նա լրատվամիջոցի հետ զրույցում։
Նրա խոսքով` երկրի հարավում, որտեղ շարունակվում են ռազմական ակտիվ գործողությունները, հայ համայնքը եկեղեցիներ կամ հուշակոթողներ չունի, հիմնական մասը Երուսաղեմում են և, բարեբախտաբար, դրանք չեն խոցվել։
«Մոտ 3000 հատ հրթիռ է ընկել մի պետության վրա, որը շատ ավելի փոքր է ՀՀ–ից, սակայն շատ ավելի խիտ է բնակեցված` մոտ 9 մլն մարդ է ապրում 2 անգամ փոքր այս տարածքում։ Ո՞ւր պիտի կարողանային փախչել մարդիկ, որ կարողանային այդ հրթիռներից պատսպարվել»,– նկատել է Արտյոմ Չերնամորյանը։
Նրա տվյաներով` Իսրայելի հարավային շրջաններում է ապրում է մոտ 500 հայ, որոնք երկու օր է` ռմբապաստաներից դուրս չեն գալիս, չափազանց ծանր պայմաններում են ապրում։ Երկրի կենտրոնական հատվածներում` Երուսաղեմ, Թել Ավիվ, Պետախ–Տիկվա և այլն, ապրում է մոտ 3000 հայ։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Առաջիկա օրերին արցախցիներին երկարաժամկետ բնույթի ծրագրեր կառաջարկվեն
Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ` հասկանալու համար նրանց ծրագրեր...
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Իսրայելում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների հնարավոր առկայության մասին
Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկությու...
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում 31 երեխա է լույս աշխարհ եկել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված ընտանիքներում 31 երեխա է լույս աշխարհ եկել։ Հումանիտար կենտրոնո...