Ռումինիայի կառավարությունը երկու ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
Ռումինիայի կառավարությունը հոկտեմբերի 7-ին բեռնատար երկու ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, որը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում մարդասիրական օգնությունն ընդունեցին Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուն և Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն ուրախ է, որ իր ժողովուրդը նույնպես հասել է` օգնելու կարիքավոր մարդկանց։
«Կարծում եմ, որ սա մեր երկրների, մեր ժողովուրդների միջև շատ բաց և շատ սերտ հարաբերությունների ապացույցն է։ Հուսով եմ, որ դա կլինի շատ, շատ ամուր կամուրջ մեր հարաբերությունների համար: Առաջիկայում Բուխարեստ ենք տարհանելու Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին: Եվս մեկ անգամ ուրախ եմ, որ այստեղ եմ ՝ ցույց տալու, որ մարդիկ կարող են ընկերներ լինել և օգնել կարիքավորներին: Շատ շնորհակալ եմ»,- ասել է Հայաստանում Ռումինիայի դեսպանը։
Մարդասիրական բեռը ներառում է սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման...
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...