Արցախից բռնի տեղահանված անձանց 50 %-ն արդեն ստացել է պետության տրամադրած 100 000 դրամ միանվագ օգնությունը
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 99.3 տոկոսն արդեն հաշվառվել է։ Հումանիտար կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Արցախից բռնի տեղահանվածների շուրջ 58000–ի տեղավորման ու կեցության հարցում պետությունն արդեն աջակցել է»,– ասաց նա։
Նա հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանված անձանց 50 տոկոսն արդեն ստացել է պետության տրամադրած 100 000 դրամ միանվագ օգնությունը։
Բաղդասարյանը տեղեկացրեց, որ բռնի տեղահանված 76 692 մարդ տեղավորվել է տարբեր մարզերում։ Մասնավորապես` Արագածոտնի մարզում 4109 անձ է տեղավորվել, Արարատում` 18 367, Արմավիրում` 8144, Գեղարքունիքում` 4895, Լոռիում` 4541, Կոտայքում` 22150, Շիրակում՝ 2168, Սյունիքում` 5438, Վայոց Ձորում` 2303, Տավուշում` 3189։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին
Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկա: Այս մասին...
Առաջիկա օրերին արցախցիներին երկարաժամկետ բնույթի ծրագրեր կառաջարկվեն
Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ` հասկանալու համար նրանց ծրագրեր...
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում 31 երեխա է լույս աշխարհ եկել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված ընտանիքներում 31 երեխա է լույս աշխարհ եկել։ Հումանիտար կենտրոնո...