Պետդումա է ներկայացվել մի օրինագիծ, որն արգելում է միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել
ՌԴ Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որն արգելում է միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը ներկայացրել է մի խումբ պատգամավորներ՝ «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ։ Ինչպես նշում են հեղինակները, փաստաթուղթը միգրանտներին արգելում է աշխատել «ամենազգայուն սոցիալական ոլորտներում», որտեղ «օտարերկրյա աշխատողների ոչ հմուտ աշխատանքը կարող է ավելի շատ վնաս պատճառել, քան օգուտ»:
Նախաձեռնության հեղինակները պարզաբանում են, որ օրինագիծն արգելում է միգրանտներին ներգրավել պետական և մունիցիպալ առողջապահական համակարգերի հիմնարկներում և կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցմանը, դպրոցական կրթական համակարգում։ Առաջարկվում է նաև արգելել միգրանտների զբաղվածությունը դեղերի առևտրի ոլորտում և ներգրավել նրանց մարդատար տաքսիներում և բեռնափոխադրումների աշխատանքին, «որտեղ միգրանտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների, այդ թվում՝ մահացու դեպքերի առանձնակի աճ կա»։
«Օրինագծի իրագործումը հնարավորություն կտա կասեցնել միգրանտների աճը տնտեսության այս ոլորտներում՝ լրացուցիչ աշխատատեղեր ապահովելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին»,- նշել են պատգամավորները։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է տեղի ունեցել Վեդու համայնքապետարանի դիմաց. մանրամասներ
Համացանցում տարածվում են տեսանյութեր, թե Վեդու համայնքապետարանի դիմաց քաղաքացիների և ոստիկանների միջեւ վեճ է եղել, ըստ տ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախից չորս ծանր վիճակում գտնվող հիվանդներ տարհանվել են Ֆրանսիա
Այսօր կեսօրին Արցախից չորս ծանր վիճակում գտնվող հիվանդներ Երևանում ստանձնած պարտավորության համաձայն տարհանվել են Ֆրանսիա...
«Խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին». Փաշինյան
Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին,...
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի միջանցքում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը տեղի կունենա...