Ի՞նչ է տեղի ունեցել Վեդու համայնքապետարանի դիմաց. մանրամասներ
Համացանցում տարածվում են տեսանյութեր, թե Վեդու համայնքապետարանի դիմաց քաղաքացիների և ոստիկանների միջեւ վեճ է եղել, ըստ տարածվող տեղեկությունների՝ քաղաքացիները արցախցիներ են եղել։
Auroranews-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել համայնքապետարանի դիմաց: Վերջինիս խոսքով՝ միջադեպ չի եղել։
«Վեդու համայնքապետարանում հանրային լսումներ են անցկացվում, ցեմենտի գործարանի աշխատողները հավաքված են շենքի առաջ, որ ներս մտնեն»,-ասաց նա։
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ վեդեցիները դեմ են և մտադիր են խափանել լսումների անցկացումը, քանի որ խոսքը թուրքական կապիտալով ցեմենտի գործարան հիմնելու մասին է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդիում քաղաքացիների ու ոստիկանության միջև բախումներ են
Նմանատիպ հոդվածներ
Պետդումա է ներկայացվել մի օրինագիծ, որն արգելում է միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել
ՌԴ Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որն արգելում է միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել, հայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախից չորս ծանր վիճակում գտնվող հիվանդներ տարհանվել են Ֆրանսիա
Այսօր կեսօրին Արցախից չորս ծանր վիճակում գտնվող հիվանդներ Երևանում ստանձնած պարտավորության համաձայն տարհանվել են Ֆրանսիա...
«Խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին». Փաշինյան
Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին,...
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի միջանցքում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը տեղի կունենա...